Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 9.2007 (6)

Ջինիշյան հիշատակի հիմնադրամ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամ

1966 թ. 95-ամյա Վարդան Ջինիշյանը և երիցական եկեղեցին (ԱՄՆ), վերջինիս հովանու ներքո որոշեցին ստեղծել բարեգործական հիմնադրամ` անվանելով այն Ջինիշյան հիշատակի հիմնադրամ՝ ի պատիվ Վարդան Ջինիշյանի ծնողների` Հարություն և Կատրին Ջինիշյանների։

 

Վարդան Ջինիշյանը ծնվել է 1870թ. Մարաշում (Թուրքիա)։ XIX դարի վերջին Ջինիշյանը տեղափոխվել է Ֆրանսիա, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

 

Վարդան Ջինիշյանի մահից հետո բարեգործական հիմնդրամի հոգեբարձուների խորհրդի տրամադրության տակ հայտնվեց ունեցվածքի մեծ մասը։ Անցած ավելի քան քառասուն տարիների ընթացքում հիմնադրամի գործունեությունը իրականացվում է մայր գումարից առաջացած տոկոսների հաշվին։ Հիմնադրամի գործունեությունը սկսվել է Սիրիայում և Լիբանանում՝ այնտեղ բնակվող աղքատ և կարիքավոր հայերին օգնություն առաջարկող ծրագրերի ձևով։ Հետագայում հիմնադրամը ծրագրեր է իրականացրել նաև Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Հարավային Ամերիկայի և Հորդանանի հայկական գաղթօջախներում։

 

Ջինիշյան հիշատակի հիմնադրամԱնկախության ձեռք բերումից հետո՝ 1993 թ., հիմնադրամը գործունեություն ծավալեց նաև Հայաստանում։ Կազմակերպությունը պաշտոնապես գրանցվեց հայրենիքում 1999 թ.։ Անցած տարիների ընթացքում հիմնադրամը օգնություն է ցույց տվել մեծ թվով կարիքավոր հայերի, համագործակցել և դրամաշնորհներ է տրամադրել ավելի քան 150 կազմակերպությունների։
Այսօր էլ Ջինիշյան հիշատակի հիմնադրամը նպատակ ունի իր գործունեությամբ նպաստել Հայաստանի սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրների լուծմանը և պայմաններ ընձեռել հայերին` թոթափել աղքատությունը և հուսահատությունը, ձեռք բերել ինքնուրույնություն և հույս` բռնելով զարգացման և հոգեկան վերելքի ուղին։ Բարեգործական հիմնադրամը ի թիվս այլ ոլորտների իրագործում է նաև առողջապահական ծրագրեր, ուստի ուզում ենք ներկայացնել դրանցից մեկը։


Այս ծրագիրը կոչվում է Գյուղական բուժքույրերի վերապատրաստման ծրագիր։ Իսկապես, մայրաքաղաքում բնակվողներիս համար առաջին հայացքից կարող է այնքան էլ կարևոր չթվալ գյուղական համայնքի բուժքրոջ մասնագիտական մակարդակի խնդիրը։ Չէ՞ որ քաղաքում կան բազմաթիվ հիվանդանոցներ, մենք իրավունք ուենք դիմելու մեր նախընտրած բժշկին, որի մասին լսել ենք ընկերներից, բարեկամներից և ուրիշներից։ Իսկ հիմա պատկերացրեք Հայաստանի հեռավոր գյուղերից մեկը, որտեղ գոնե մեկ բժիշկ էլ չկա. կա միայն մեկ բուժքույր ու դուք էլ Ջինիշյան հիշատակի հիմնադրամհենց այդ պահին հրատապ կարիք ունեք բժշկական օգնության։ Չմոռանանք հավելել, որ գյուղական համայնքների բուժքույրերի առնվազն 70%-ը չեն վերապատրաստվել 1995 թ. ի վեր։ Ահա թե ինչու, իրոք, հույժ կարևոր է լրջորեն զբաղվել գյուղական բուժքույրերի վերապատրաստման աշխատանքներով։ Մեր խնդրանքով հիմնադրամը տրամադրեց ծրագրի իրականացման մանրամասն նկարագրությունը, որը ներկայացնել մեկ հոդվածի մեջ ուղղակի անհնար էր։ Առաջին իսկ հայացքից աչքի է ընկնում շատ մանրակրկիտ կերպով անցկացված նախապատրաստական աշխատանքը։ Մասնավորապես ուսումնասիրվել են այլ միջազգային կառույցների` Առողջապահության համաշխահային կազմակերպության, միջազգային Օքսֆամ, Վորլդ Վիժն և Ինտրահելֆ կազմակերպությունների նմանատիպ ծրագրերը` դրանք չկրկնօրինակելու, այլ ընդհակառակը, լրացնելու նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ առողջապահության նախարարության հետ ծրագիրը վերջինիս հետ սերտ համագործակցության պայմաններում անցկացնելու վերաբերյալ։ Կատարվել է բուժքույրերի նախածրագրային թեստավորում` պարզելու, թե հատկապես ինչպիսի կրթական բացեր պիտի լրացվեն այս ծրագրի ընթացքում։ Ստեղծվել են վերապատրաստման դասընթացները վարող բարձր որակավորում ունեցող դասավանդողների խմբեր, որոնց մեջ ընդգրկվել են ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի քույրական քոլեջների և Առողջապահության ազգային ինստիտւտի մասնագետները, որոնք բոլորն էլ ունեն նմանատիպ աշխատանքի հարուստ փորձ։ Ծրագիրն ունի մի քանի հիմնախնդիրներ.

 

  1. Ջինիշյան հիշատակի հիմնադրամՄշակել գյուղական բուժքրոջ գործի զարգացումը` ընդգրկելով այն ՀՀ ԱՆ քույրական գործի զարգացման ազգային քաղաքականության և ռազմավարության մեջ։
  2. Աջակցել ՀՀ ԱՆ` մշակելու գյուղական բուժքրոջ գործառույթները։
  3. Մշակել գյուղական բուժքրոջ վերապատրաստման կրթական ծրագիրը/մոդելը և գիտելիքների ստուգման թեստային համակարգը։
  4. Վերապատրաստել կրթական ծրագրով/մոդելով 96 բուժքույր Հայաստանի 7 մարզերում։

 

2004-2007 թ.թ. ընթացքում իրագործված այս ծրագրում ընդգրկվել են 23-ական բուժքույր Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից, ինչպես նաև 10-ական քույրեր Տավուշի, Լոռվա, Արմավիրի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերից։

 

Ջինիշյան հիշատակի հիմնադրամԸնդ որում, այս ընտրությունը ևս պատահական բնույթ չի կրել։ Ընտրվել են առավել վատ ցուցանիշներ ունեցող քույրերը, որոնց վերապատրաստման անհրաժեշտությունը կասկած չէր հարուցում։ Վերպատրաստման դասընթացները անց են կացվել նախօրոք մշակված և համապատասխան մարմինների հետ համաձայնեցված ծրագրերով և ժամանակացույցերով։ Վերապատրաստման դասընթացների տևողությունը վեց շաբաթ է եղել` կազմված տարբեր տևողության մոտ չորս մեծ մոդուլներից։ Վերապատրաստումները անց են կացվել մարզային կենտրոնների նորաստեղծ «Առողջության և ռեսուրսների տեղեկատվական կենտրոններում»։ Բոլոր մասնակիցները ծրագրի ավարտին ստացել են համապատասխան վկայագրեր։

 

Կարծում ենք, որ այս ծրագիրը կարևորվում է ոչ միայն իր փաստացի այն 126 վերապատրաստված բուժքույրերի առկայությամբ, այլ նաև այն բազայով, որ ստեղծվել է այս ծրագրի իրականացման շրջանակներում։ Հուսով ենք, որ հիմնադրամի ու նրա հետ համագործակցող կազմակերպությունների ջանքերով ստեղծված ու իրականացված ծրագիրը կունենա իր տրամաբանական շարունակությունը ինչպես վերոհիշյալ, այնպես էլ Հայաստանի մյուս մարզերում և իր օգտակար ազդեցությունը կունենա գյուղական բնակչության առողջության առաջնային պահպանման գործում։ Ջինիշյան հիշատակի հիմանադրամի և նրա կողմից իրականացված ծրագրերի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով կազմակերպության էլեկտրոնային կայքը www.jinishian.am հասցեով։

Հեղինակ. Վահե Տեր-Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 9-2007 (6)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բրենդներ և գեներիկներ, ո՞րն է դրանց տարբերությունը
Բրենդներ և գեներիկներ, ո՞րն է դրանց տարբերությունը

Հայաստանի դեղագործական շուկայում բազմաթիվ դեղամիջոցներ են ներկայացված, որոնցից նույնիսկ բժիշկներն են դժվարությամբ գլուխ հանում. էլ չենք խոսում հիվանդների մասին։ Այս բնագավառում անփոխարինելի...

Դեղագործական շուկա
Քնի բժշկության առաջին քայլերը Հայաստանում
Քնի բժշկության առաջին քայլերը Հայաստանում

2007 թ. մայիսի 18-19-ը Հայկական բժշկական ասոցիացիան Քնի հետազոտության եվրոպական միության հետ համատեղ Երևանում անցկացրեց Քնի բժշկությանը նվիրված տարածաշրջանային գիտաժողով...

Թվեր և փաստեր Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Հայաստանի II միջազգային բժշկական համագումարը
Հայաստանի II միջազգային բժշկական համագումարը

2007 թ. հունիսի 28-30-ը Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ՀՀ առողջապահության նախարարության հովանավորության ներքո տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ միջազգային բժշկական համագումարը...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Ուրոլոգիական ծառայությունն այսօր Հայաստանում. մեր հյուրն է Արմեն Մուրադյանը
Ուրոլոգիական ծառայությունն այսօր Հայաստանում. մեր հյուրն է Արմեն Մուրադյանը

Ուրոլոգիական ծառայությունն այսօր մեր հանրապետությունում գտնվում է բուռն զարգացման փուլում, ինչի վկայությունն է մեր մասնագետների ակտիվ մասնակցությունը միջազգային կառույցների...

Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Մանկական երազանքները երբեմն իրականանում են...
Մանկական երազանքները երբեմն իրականանում են...

Ինչպիսին տեսանք ու ճանաչեցինք սրտաբան-նկարիչ Առիթմոլոգիայի սրտաբանական կենտրոնի ղեկավար Սմբատ Ջամալյանին...

Բժիշկ-արվեստագետ
Երեվան քաղաքում ''շնչելը վտանգավոր է'' առողջության համար
Երեվան քաղաքում ''շնչելը վտանգավոր է'' առողջության համար

Կարծում ենք, որ Նիկոլաս Ջոզեֆ Կագնոտը 1769 թ., ստեղծելով աշխարհում առաջին ավտոմեքենան, երևի անգամ չէր էլ պատկերացնում, որ մի քանի հարյուր տարի անց իր հայտնագործության ավելի ժամանակակից...

Հրատապ թեմա Հայաստանում
Մի' վիճեք Հիպոկրատի հետ
Մի' վիճեք Հիպոկրատի հետ

Համաձայն համաշխարհային վիճակագրության տվյալների` բժշկի նշանակումներն ամբողջովին անտեսում են հիվանդների 30-50%-ը, իսկ որոշ դեպքերում` նույնիսկ 90%-ը։ Հիվանդի` բժշկի խորհուրդներին հետևելն անվանում են...

Դեղագործական շուկա
Տնային դեղատուփ. առաջին օգնության դեղորայքային փաթեթ
Տնային դեղատուփ. առաջին օգնության դեղորայքային փաթեթ

Յուրաքանչյուրիս անհրաժեշտ է դեղերի մի փաթեթ ունենալ, որը կօգնի և՛ իրեն, և՛ շրջապատին՝ առաջին օգնություն ցուցաբերելու գլխացավի, ատամնացավի, մարմնի բարձր ջերմաստիճանի կամ ստամոքսի խանգարման դեպքում...

Առաջին նախաբժշկական օգնություն
Մաշկի և եղունգների միկոզներ
Մաշկի և եղունգների միկոզներ

Հայտնի է պաթոգեն սնկերի ոչ պակաս քան 100 տեսակ, որոնք մարդու մոտ կարող են առաջացնել միկոզ` մաշկի, մազերի, եղունգների, լորձաթաղանթի, ինչպես նաև ներքին օրգանների սնկային ախտահարում...

Մաշկաբանություն
С վիտամին (ասկորբինաթթու)
С վիտամին (ասկորբինաթթու)

Վիտամին C-ն (ասկորբինաթթուն) բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, նվազեցնում է շնչուղիների հիվանդությունների հավանականությունը, կարգավորում մազանոթների թափանցելիությունը...

Վիտամիններ և միներալներ
Ի՞նչ է մեզ համար ինտերնետը
Ի՞նչ է մեզ համար ինտերնետը

Այսօր դեղատներից շատերում կարելի է տեսնել համակարգիչներ։ Դրանցից ոմանք նույնիսկ միացված են ինտերնետ ցանցին։ Ինտերնետ ասվածը գլոբալ տեղեկատվական ցանց է, այսինքն` ամեն կարգի տեղեկատվության...

Աշխատավայրում Ես և աշխատանքը
Կոսմեցևտիկներ - հավասարակշռում ենք կոսմետոլոգիայի և մաշկաբանության սահմանագծին
Կոսմեցևտիկներ - հավասարակշռում ենք կոսմետոլոգիայի և մաշկաբանության սահմանագծին

Կոսմետոլոգիայի և մաշկաբանության միջև սահմանը երբեք հստակ չի եղել։ Կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ ակտիվբաղադրամասերի ներմուծումը հանգեցրեց այն բանին, որ վերջիններիս...

Դեղագործական շուկա Առողջ և գեղեցիկ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ